Ավետարանն առավել է, քան Հին Կտակարանը – Գրադարան – Mashtoz.org

Ավետարանն առավել է, քան Հին Կտակարանը

Թ. – 1. Մեծարանքի արժանի էին քահանաները, բայց յուրահատուկ կերպով՝ Մեծն Քահանայապետը[1], որին է հանձնվել Սրբություն Սրբոցը. Միակը, որին վստահվել են Աստծո գաղտնիքները: Նա դեպի Հայրն առաջնորդող Դուռն է, որի միջով մտան Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մարգարեները, Առաքյալներն ու Եկեղեցին: Այս ամենը կատարվել է Աստծո հետ միության նպատակով:

 

2. Բայց Ավետարանն առավել գերազանց մի բան ունի. դա Փրկչի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստն է, Նրա չարչարանքներն ու հարությունը: Սիրեցյալ Մարգարեներն, արդարև, Նրա մասին մարգարեացան, բայց Ավետարանն անմահության գործընթացի կատարյալ ամբողջացումն է: Այս բաները, բոլորն էլ միասին, հավասարապես բարի են, եթե հավատում եք սիրով:

[1] Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: Մինչդեռ «մեծարանքի արժանի քահանաներ» ասելով՝ Իգնատիոսը հասկանում է Հին Ուխտի քահանաներին. մեծարանքի արժանի էին, ասում է, այո՛, բայց մնացել են անցյալում, քանի որ ամեն բան Աստծուց հանձնվել ու վստահվել է Հիսուս Քրիստոսին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։