Գոհաբանություն և խաղաղություն – Գրադարան – Mashtoz.org

Գոհաբանություն և խաղաղություն

ԺԳ. – 1. Առավել հաճախակի հավաքվեցեք Գոհաբանություն[1] մատուցելու և Աստծուն փառավորելու համար: Երբ հաճախ եք միասին հավաքվում, սատանայի ուժերը կործանվում են, և ձեր հավատքի համերաշխ միաբանության մեջ փարատվում են այն ավերածությունները, որոնք նա ուզում է իրագործել:

 

2. Ավելի լավ բան չկա, քան խաղաղությունը: Խաղաղության մեջ խափանվում են երկնային ու երկրային զորությունների կողմից հարուցված բոլոր հակառակությունները:

[1] «Գոհաբանություն» եզրը Սուրբ Պատարագի համար գործածվող ամենատարածված անուններից մեկն է: Առաջացել է հունարեն εὐχαρίστω (գոհություն, շնորհակալություն եմ հայտնում) եզրից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։