Եթե մարտիրոսությունը կրեմ, դա կնշանակի, որ ինձ սիրել եք – Գրադարան – Mashtoz.org

Եթե մարտիրոսությունը կրեմ, դա կնշանակի, որ ինձ սիրել եք

Ը. – 1. Այլևս չեմ կամենում մարդկային հետաքրքրությունների համաձայն ապրել: Այդպես կկատարվի, եթե դուք այդպես կամենաք: Այդպես կամեցեք, որպեսզի դուք էլ Աստծուց բարյացակամություն ստանաք:

 

2. Սակավաթիվ խոսքերով եմ դա խնդրում ձեզնից: Հավատացեք ինձ: Հիսուս Քրիստոսը կհայտնի ձեզ, որ ես խոսում եմ ճշմարտության համաձայն: Նա ճշմարտախոս բերանն է, որի միջոցով Հայրը խոսեց ճշմարտությամբ:

 

3. Աղոթեցեք իմ համար, որպեսզի ես կարողանամ հասնել Նրան: Մարդկային նպատակներ հետապնդելով չգրեցի ձեզ, այլ՝ Աստծո մտքի համաձայն: Եթե մարտիրոսությունը կրեմ, դա կնշանակի, որ ինձ սիրել եք: Եթե բացառվեմ, կնշանակի, որ ինձ ատել եք[1]:

[1] Իգնատիոսը ևս մեկ անգամ գլխիվայր փոխում է մարդկային արժեքները: Սրանք արտահայտություններ են, որոնց իմաստը հնարավոր է հասկանալ միմիայն խորը հավատքի ու անմնացորդ նվիրման լույսի ներքո:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։