Եպիսկոպոսը միության կենտրոն – Գրադարան – Mashtoz.org

Եպիսկոպոսը միության կենտրոն

Ե. – 1. Եթե ես, այսքան կարճ ժամանակում, այսքա՜ն սերտ մտերմության հասա ձեր Եպիսկոպոսի հետ, – մտերմություն ո՛չ թե մարդկային, այլ՝ հոգևոր, – որքա՜ն ևս առավել պետք է բախտավոր համարեմ ձեզ, որ միացած եք նրան, ինչպես Եկեղեցին միացած է Հիսուս Քրիստոսին և ինչպես Հիսուս Քրիստոսը միացած է Հորը: Որպեսզի ամեն բան համախոհությամբ լինի միության մեջ:

 

2. Թող ոչ ոք չխաբվի. ով Խորանի շուրջը չէ, զուրկ է մնում «Աստծո Հացից»[1]: Արդարև, եթե մեկ կամ երկու անձանց աղոթքն այդքա՜ն արդյունավետ է, որքա՜ն առավել ևս արդյունավետ կլինի Եպիսկոպոսի ու ամբողջ Եկեղեցու աղոթքը[2]:

 

3. Ով չի մասնակցում միասնական խորհրդակատարությանը, սրտով ամբարտավան է, և արդեն իսկ կայացրել է իր դատաստանը, քանզի գրված է. «Աստված հակառակ է ամբարտավաններին»[3]: Ջանանք, ուստի, չհակառակվել Եպիսկոպոսին, որպեսզի ենթակա լինենք Աստծուն:

 
[1] Հմմտ. Հվհ 6, 33. – Դյուրին չէ հասկանալ «thusiastérion» եզրի ճշգրիտ իմաստը։ Թեև այն սովորաբար նշանակում է զոհաբերությունների սեղանը (օրինակ՝ Մտթ 5, 23), Իգնատիոսի մոտ հաճախ ստանում է փոխաբերական նշանակություն։ Այս հատվածում կարող է մատնանշել նաև Ամենասուրբ Հաղորդության ծիսակատարումը։
[2] Հմմտ. Մտթ 18, 20.
[3] Առկ 3, 34; հմմտ. Հկբ 4, 6; 1Պտ 5, 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։