Եպիսկոպոսի գովքը – Գրադարան – Mashtoz.org

Եպիսկոպոսի գովքը

Ա. – 1. Ինչ վերաբերվում է Եպիսկոպոսին[1], գիտեմ, որ նա ո՛չ ինքն իրենից, ո՛չ էլ մարդկանցից է ստացել համայնքի ծառայության պաշտոնը, որը կատարում է ո՛չ թե սնափառությամբ, այլ՝ Հայր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի սիրո մեջ: Տպավորված եմ նրա հոգու անդորրով. նա, լռելով, ավելի ուժեղ է, քան նրանք, ովքեր բազմաթիվ անօգուտ ճառեր են խոսում:

 

2. Նա ներդաշնակության մեջ է գտնվում Աստծո պատվիրանների հետ, ինչպես քնարը՝ իր լարերի հետ: Այդ պատճառով էլ հոգիս երանելի է համարում Աստծո հանդեպ նրա տրամադրվածությունը, – տրամադրվածություն, որը գիտեմ, որ առաքինի ու կատարյալ է, – և հիանում է նրա հաստատակամությամբ ու քաղցրաբարոյությամբ, ինչը որ կենդանի Աստծո անսահման բարության պարգևն է:

[1] Ամբողջ այս հատվածը վերաբերվում է Ֆիլադելֆիայի Եպիսկոպոսին, շեշտադրումներով, որ անցնում են սովորական գովասանքներից ու երախտիքի խոսքերից անդին: Ակնհայտ է, որ այդ համայնքում հայտնվել էին նախանձի կամ հակառակությունների ծիլեր, որ վերաբերվում էին կա՛մ նորընտիր Եպիսկոպոսի անձին, կա՛մ էլ նրա գործելաոճին: Քանի որ նա գործի չէր դրել ինքնապաշտպանության իր իրավունքը, նախընտրելով լռել, Իգնատիոսը միջամտում է բուռն եռանդով, հիացմունքի խոսքեր շռայլելով նրա «հոգու անդորրի» և պատվիրանների հետ նրա կատարյալ ներդաշնակության մասին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։