Թող ոչինչ չկատարվի առանց քո համաձայնության – Գրադարան – Mashtoz.org

Թող ոչինչ չկատարվի առանց քո համաձայնության

Դ. – 1. Այրիները չպետք է անտեսվեն ու անհոգության մատնվեն: Տիրոջից հետո, դու պետք է լինես նրանց խնամատարը: Թող ոչինչ չկատարվի առանց քո համաձայնության, և դու ինքդ էլ ոչինչ մի՛ արա առանց Աստծո, ինչպես և արդեն իսկ վարվում ես: Եղիր անսասան:

 

2. Հավաքները թող առավել հաճախակի լինեն: Փնտրիր բոլորին, յուրաքանչյուրին հանվանե կանչիր:

 

3. Ստրուկների և ստրկուհիների հետ գոռոզությամբ մի՛ վարվիր: Սակայն նրանք էլ չպետք է գոռոզությամբ վարվեն: Մանավանդ թե, Աստծո փառքի համար, պետք է առավել ևս հնազանդ լինեն, որպեսզի Աստծուց լավագույն ազատություն ստանան: Չպետք է պահանջեն ազատագրվել համայնքի ծախսով, որպեսզի անհագ ցանկությունների ստրուկ չդառնան:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։