Խոստումներ ու հանձնարարություններ – Գրադարան – Mashtoz.org

Խոստումներ ու հանձնարարություններ

Ի. – 1. Եթե Հիսուս Քրիստոսը, ձեր աղոթքների շնորհիվ, կտա ինձ այդ շնորհը և դա կլինի Իր կամքը, մի երկրորդ համառոտ գրությամբ, որ մտադիր եմ առաքել ձեզ[1], մի քիչ ավելի մանրամասնորեն կքննարկեմ այն, ինչն այստեղ հազիվ սկսեցի. այսինքն, նոր մարդու՝ Հիսուս Քրիստոսի հետ կապված Աստծո ծրագիրը, որ կենտրոնացած է Նրա հանդեպ հավատքի և Նրա նկատմամբ սիրո, Նրա չարչարանքների ու հարության վրա:

 

2. Մանավանդ, եթե Տերն ինձ հայտնի, որ դուք բոլորդ, – միասին ու անհատաբար, – այն շնորհով, որ գալիս է Իր Անունից, հավաքվում եք միայն մեկ հավատքով և Հիսուս Քրիստոսի մեջ, որն «ըստ մարմնի ծնվեց Դավթի տոհմից»[2], Մարդու Որդի և Աստծո Որդի. և որ հավաքվում եք անբաժան մտքով լսելու Եպիսկոպոսի և քահանայից դասի խոսքը, բեկանելով մեկ միակ Հացը, որն անմահության դեղ է, հակաթույն՝ չմահանալու, այլ՝ Հիսուս Քրիստոսի մեջ ապրելու համար հավիտյան:

 
[1] Որքանով որ այժմ հայտնի է մեզ, Իգնատիոսը չկարողացավ գրել այդ երկրորդ գրությունը, մարտիրոսության հետ կապված դեպքերի արագ զարգացման պատճառով: Կամ էլ, եթե գրել է, այդ գրությունը չի պահպանվել և չի հասել մինչև մեր օրերը:
[2] Հմմտ. Հռմ 1, 3.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։