Խոսք և գործ – Գրադարան – Mashtoz.org

Խոսք և գործ

ԺԵ. – 1. Ավելի լավ է լռել և լինել, քան թե՝ խոսել առանց լինելու: Լա՛վ է ուսուցանելը, եթե ով խոսում է, նաև գործադրում է: Միայն մեկն է Ուսուցիչը[1]. Նա, ով «ասաց և եղավ»[2]: Նաև այն գործերը, որոնք Նա կատարեց լռությամբ, արժանի են Հորը:

 

2. Ով իր սրտում ունի Հիսուսի խոսքը, իսկապես ընդունակ է այն լսելու նաև երբ լռում է, լինելու համար կատարյալ, գործելու համար Նրա խոսքերով և ճանաչվելու համար Նրա լռությամբ:

 

3. Ոչինչ չի վրիպում Տիրոջ հայացքից, մանավանդ թե՝ մեր գաղտնիքներն էլ են Նրան հայտնի: Ջանանք ամեն գործ կատարել այն գիտակցությամբ, որ Նա բնակվում է մեզնում, որպեսզի մենք Իր տաճարը լինենք[3] և Նա մեր Աստվածը լինի մեզնում[4]: Սա իրականություն է և մեր աչքերի առաջ կբացահայտվի այն գործերի չափով, որոնցով կսիրենք Իրեն սրբությամբ:

 
[1] Հմմտ. Մտթ 23, 8.
[2] Սղմ 33 [32], 9; 148, 5. Աստվածաշնչյան խոսքը, որն ի սկզբանե գործածված է Աստծո վերաբերյալ, Իգնատիոսն ամենայն ազատությամբ վերագրում է Հիսուսին, այսպիսով ևս հստակ դավանելով Քրիստոսի Աստվածությունը: Ամբողջ հատվածն ուղղված է այն քրիստոնյաներին, որոնք այդպիսին են միայն խոսքով: Հետագա մտքերը նույնպես հաստատում են լռության և խոսքի ու գործի հարակցության արժեքը:
[3] Հատուկ ուշադրության է արժանի եզակի և հոգնակի թվերի գործածումը այս համառոտ, բայց նշանակալի նախադասության մեջ (մենք, տաճարը): Քրիստոնյաները, որպես անհատներ, բազմաթիվ են, բայց միասին կազմում են Աստծո մեկ և միակ տաճարը: Նույն կերպ, Աստված մեկ է, բայց մեր Աստվածն է մեզնում: Շարունակ վերադառնում է Իգնատիոսին այդքա՜ն հոգեհարազատ միության գաղափարը: Հմմտ. 1Կր 3, 16; 6, 19.
[4] Հմմտ. Հյտ 21, 3.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։