Խորագետ եղիր օձի նման, և պարզասիրտ՝ աղավնու նման – Գրադարան – Mashtoz.org

Խորագետ եղիր օձի նման, և պարզասիրտ՝ աղավնու նման

Բ. – 1. Եթե միայն առաքինի աշակերտներին ես սիրում, արժանիք չունես[1]: Ավելի՝ քաղցրությամբ ենթարկիր նրանց, ովքեր առավել վնասակար են ու ապականիչ: Ամեն վերք միևնույն դեղով չի բուժվում. սաստիկ տենդը մեղմիր թարմ ու զով թուրմերով:

 

2. Ամեն ինչում խորագետ եղիր օձի նման և միշտ պարզասիրտ՝ աղավնու նման[2]: Մարմնավոր և հոգևոր ես հենց ա՛յս պատճառով, որպեսզի ընդունակ լինես խոնարհվելու այն ամենի վրա, որ հանդիպում է աչքերիդ առաջ: Ինչ վերաբերվում է անտեսանելի իրականություններին, մինչդեռ, աղոթիր, որ հայտնվեն քեզ, որպեսզի ոչինչ չպակասի քեզ, այլ ընդհակառակը՝ գերառատորեն հարստանաս հոգևոր բոլոր պարգևներով:

 

3. Նպաստավոր ժամանակը կանչում է քեզ հասնելու Աստծուն, ինչպես նավավարն է բարենպաստ քամիներ հայցում և փոթորկից տարուբերվածն է փնտրում մի նավահանգիստ: Ժուժկալ եղիր, իբրև Աստծո մարզիկ. հաղթողին խոստացված են անապականությունն ու հավիտենական կյանքը, որի հանդեպ դու ինքդ էլ ստույգ հավատք ունես: Ես ամեն ինչում զոհաբերում եմ անձս քո համար և քո համար եմ ընծայում իմ շղթաները, որոնց նկատմամբ դու սեր ցուցաբերեցիր:

 
[1] Հունարեն բնագիրն «արժանիք» եզրի փոխարեն գործածում է «cháris» («շնորհ») եզրը: Իգնատիոսի արտահայտությունը հիշեցնում է Ղկս 6, 32-34 հատվածը, ուր նույնպես գործածվում է «cháris»ը, փոխանակ Մտթ 5, 46 հատվածում գործածվող «misthós»ի («վարձ», «հատուցում»):
[2] Հմմտ. Մտթ 10, 16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։