Կրկին համախոհության կոչ – Գրադարան – Mashtoz.org

Կրկին համախոհության կոչ

ԺԳ. – 1. Ջանացեք հաստատուն մնալ Տիրոջ և Առաքյալների ուսմունքի մեջ, որպեսզի այն ամենը, որ անում եք, հաջողվի ձեզ[1] մարմնի և հոգու մեջ, հավատքի և սիրո մեջ, Որդու և Հոր և Հոգու մեջ, սկզբում և վերջում, ձեր արժանավորագույն Եպիսկոպոսի հետ միությամբ, և այն թանկարժեք հոգևոր պսակի, որ ձեր քահանաներն են և ձեր սարկավագները, Աստծո համաձայն:

 

2. Հնազանդ եղեք Եպիսկոպոսին և միմյանց[2], ինչպես Հիսուս Քրիստոսը որպես մարդ հնազանդ եղավ Հորը, և ինչպես Առաքյալները հնազանդ եղան Քրիստոսին և Հորը և Հոգուն, որպեսզի մարմնավոր և հոգևոր միաբանություն լինի:

 
[1] Հմմտ. Սղմ 1, 3.
[2] Հմմտ. Եփս 5, 21.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։