Հաղորդությունը միության աղբյուր – Գրադարան – Mashtoz.org

Հաղորդությունը միության աղբյուր

Դ. Ջանացեք, ուստի, մասնակցել միակ Գոհաբանությանը[1]: Մեկ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինը. մեկ է գավաթը, Նրա արյան մեջ միացած լինելու համար. մեկ է խորանը, ինչպես որ մեկ է Եպիսկոպոսը, քահանայից դասի և սարկավագների՝ իմ ծառայակիցների հետ: Որպեսզի ի՛նչ էլ որ անելու լինեք, Աստծո համաձայն անեք:

[1] «Գոհաբանություն», «Զոհ», «Պատարագ», «Սուրբ Պատարագ», «Գոհաբանական Պատարագ», «Աստվածային Պաշտամունք», «Պաշտոն». սրանք բոլորն էլ վավերական անուններ են՝ մատնանշելու համար ծիսական այն արարողությունը, որի ընթացքում կատարվում է Ամենասուրբ Հաղորդության խորհուրդը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։