Հավատք և սեր – Գրադարան – Mashtoz.org

Հավատք և սեր

ԺԴ. – 1. Այս ճշմարտություններից ոչ մեկը ձեր մտքից չի վրիպի, եթե կատարյալ կերպով առ Հիսուս Քրիստոս ուղղված՝ ունենաք հավատք և սեր. առաքինություններ, որոնք կյանքի սկիզբն ու վերջն են: Սկիզբը հավատքն է, վերջը՝ սերը: Ուր այս երկու առաքինությունները միասին են, այնտեղ է նաև Աստված: Մյուս բոլոր բարի գործերն ու առաքինությունները, որ առաջնորդում են կատարելության, այս երկուսի շքախումբն են:

 

2. Ով դավանում է հավատքը, չի մեղանչում, ո՛չ էլ ատում է նա, ով ունի սերը: «Ծառն իր պտղից է ճանաչվում»[1]. նմանապես նրանք, ովքեր հռչակում են, թե Քրիստոսինն են, կճանաչվեն իրենց գործերից: Արդ, սա սոսկ խոսքերով դավանելուն չի վերաբերվում, այլ՝ տեսնելու, թե տվյալ հոգին արդյոք ընդունա՞կ է անդրդվելի հավատքի մեջ մնալու մինչև վերջ:

[1] Հմմտ. Մտթ 12, 33.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։