Հավատքի դավանություն – Գրադարան – Mashtoz.org

Հավատքի դավանություն

Ա. – 1. Փառավորում եմ Հիսուս Քրիստոս Աստծուն, որ ձեզ այսքա՜ն իմաստուն է դարձրել. ձեզ կատարյալ գտա անսասան հավատքի մեջ, կարծես մարմնով և հոգով գամված Տեր Հիսուս Քրիստոսի Խաչին, և Քրիստոսի արյան շնորհիվ սիրո մեջ արմատացած: Գիտեմ, որ ամբողջովին հավատում եք մեր Տիրոջը, համոզված, որ Նա իսկապե՛ս «մարմնով Դավթի սերնդից էր»[1], Աստծո կամքով և զորությամբ՝ Աստծո Որդին, որն իսկապե՛ս ծնվեց Կույսից, մկրտվեց Հովհաննեսից, «որպեսզի Նրա միջոցով կատարվի ամեն արդարություն»[2]:

 

2. Պոնտացի Պիղատոսի և Հերովդես չորրորդապետի օրոք Հիսուսն իսկապե՛ս մարմնով գամվեց Խաչին, մեր համար. Նրա պտղից ենք մենք սերել, Նրա աստվածայնորեն երանելի չարչարանքներից: Իր հարությամբ՝ Նա կամեցավ ընդմիշտ վեր բարձրացնել Իր դրոշը[3], Իր սրբերի ու հավատացյալների համար, – լինի՛ հրեաների մեջ, թե՛ հեթանոսների, – Իր Եկեղեցու միակ մարմնի ներսում:

 
[1] Հռմ 1, 3.
[2] Հմմտ. Մտթ 3, 15.
[3] Հմմտ. Ես 5, 26; 11, 12.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։