Հավատքն ապականողները: Նրանց վախճանը – Գրադարան – Mashtoz.org

Հավատքն ապականողները: Նրանց վախճանը

ԺԶ. – 1. Մի՛ խաբվեք, եղբայրներ: Ովքեր ապականում են ընտանիքը, «չեն ժառանգելու Աստծո արքայությունը»[1]:

 

2. Եթե նրանք, ովքեր այս կերպ վարվեցին, բնազդին հետևելով, մահվան արժանացան[2], որքա՜ն ևս առավել մահվան արժանի կլինի նա, ով վատթար ուսմունքով ապականում է Աստծո հանդեպ հավատքը, որի համար Հիսուս Քրիստոսը խաչվեց: Այդպիսին, կեղտով ու աղտոտությամբ պատվելով, կնետվի «անշեջ կրակի մեջ»[3], ինչպես նաև նրան լսողը:

 

ԺԷ. – 1. Պատճառը, որի համար Տերն Իր գլխի վրա ընդունեց թանկարժեք յուղը, այն էր, որ Իր Եկեղեցու վրա հեղեր անապականությունը[4]: Հետևաբար, թույլ մի՛ տվեք, որ ձեզ օծեն զազրահոտ ուսմունքով, որն այս աշխարհի իշխանից[5] է ծագում, որպեսզի ձեզ չստրկացնի և չհեռացնի ձեզ խոստացված կյանքից:

 

2. Բայց ինչո՞ւ, ստանալով հանդերձ Աստծո գիտությունը, որ Հիսուս Քրիստոսն է, բոլորս չենք իմաստնանում: Ինչո՞ւ ենք շարունակում խենթորեն վազել դեպի կործանում, չճանաչելով ու չընդունելով պարգևը, որ Տերն իրոք առաքել է մեզ:

 
[1] Հմմտ. 1Կր 6, 9-10.
[2] Հմմտ. Ղևտ 20, 10.
[3] Մրկ 9, 43.
[4] Այս սահմանումով Իգնատիոսը սերտ հարաբերություն է հաստատում Քրիստոսի ֆիզիկական Մարմնի և Նրա խորհրդավոր Մարմնի՝ Եկեղեցու միջև: Փրկչի գլխին հեղված թանկարժեք յուղը (Մտթ 26, 7 և Մրկ 14, 3; մինչ Ղկս 7, 38 և Հվհ 12, 3 հատվածներում թանկարժեք յուղով օծվում են Քրիստոսի ոտքերը) անապականության նշանն էր: Նմանապես քրիստոնյաները, որոնք կազմում են Քրիստոսի խորհրդավոր Մարմինը, պետք է հեռու մնան կեղծ ու ապականող ուսմունքներից:
[5] Հմմտ. Հվհ 12, 31; 14, 30; 16, 11.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։