Հարգել Եպիսկոպոսին – Գրադարան – Mashtoz.org

Հարգել Եպիսկոպոսին

Գ. – 1. Ձեզ նույնպես պատշաճ է չարաչար չգործածել ձեր Եպիսկոպոսի երիտասարդ լինելու հանգամանքը[1], այլ Հայր Աստծո զորությամբ՝ ամեն կերպ ընծայել նրան հարգանք, ինչպես իմացա, որ ձեր սուրբ քահանաները ևս չեն չարաշահել նրա ակնհայտ երիտասարդական վիճակը, այլ – ինչպես վայել է Աստծո համաձայն իմաստնացած այրերին – հնազանդվում են նրան. ո՛չ թե նրան, այլ՝ Հիսուս Քրիստոսի Հորը, որ բոլորի Եպիսկոպոսն է[2]:

 

2. Հետևաբար, մեզ սիրող Աստծո պատվի համար է, որ պետք է հնազանդվենք առանց որևէ կեղծավորության, որովհետև ով ա՛յլ կերպ է վարվում, չի խաբում այս տեսանելի Եպիսկոպոսին, այլ՝ ջանում է խաբել անտեսանելի Եպիսկոպոսին: Այդպիսի դեպքում խոսքը չի վերաբերվում մարմնին, այլ՝ Աստծուն, որին հայտնի են գաղտնի մտքերն ու զգացումները:

 
[1] Իգնատիոսի խոսքերում կարծես արձագանքում են Պողոս Առաքյալի կողմից Տիմոթեոսին ուղղված խոսքերը. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդ տարիքը» (1Տմ 4, 12):
[2] Ահա՛ տրվում է Եպիսկոպոսին և եկեղեցական հեղինակություններին հնազանդվելու իրական պատճառը. նրանք տեսանելի կերպով ներկայացնում են անտեսանելի Աստծուն, որն է հնազանդության միակ հասցեատերը: Ստորև (հատված Դ.) Եպիսկոպոսի նկատմամբ հնազանդությունը Իգնատիոսն ընդգծում է որպես «քրիստոնյա լինելու» համար էական տարր:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։