Հարուցյալ Քրիստոսին հպվելով է, որ Առաքյալները հավատացին – Գրադարան – Mashtoz.org

Հարուցյալ Քրիստոսին հպվելով է, որ Առաքյալները հավատացին

Գ. – 1. Ես գիտեմ ու հավատում եմ, որ հարությունից հետո էլ Նա մարմնով էր:

 

2. Երբ գնաց նրանց մոտ, ովքեր Պետրոսի հետ էին, նրանց ասաց. «Եկե՛ք, հպվեցե՛ք ինձ և տեսեք, որ անմարմին ոգի չեմ»[1]: Նրանք իսկույն հպվեցին Նրան և հավատացին, միանալով Նրա մարմնին և Նրա հոգուն: Սրա համար է, որ մահը ևս արհամարհեցին, կամ ավելի ճիշտը՝ մահից առավել գերազանց գտնվեցին:

 

3. Հարությունից հետո նրանց հետ կերավ և խմեց մարմին ունեցող մարդու նման, թեև հոգով միացած էր Հորը:

[1] Հմմտ. Ղկս 24, 39.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։