Հեզ եղեք, խոնարհ, քաղցրաբարո – Գրադարան – Mashtoz.org

Հեզ եղեք, խոնարհ, քաղցրաբարո

Ժ. – 1. Ուրիշ մարդկանց համար ևս «անդադար աղոթեցեք»[1]: Արդարև, նրանց մեջ ներկա է դարձի մի հույս, որպեսզի հանդիպեն Աստծուն: Թույլ տվեք նրանց ուսուցումներ գտնել գոնե ձեր գործերի միջոցով[2]:

 

2. Նրանց ցասման դիմաց դուք հեզ եղեք. նրանց պարծենկոտության դիմաց դուք եղեք խոնարհ. նրանց անարգանքներին հակադրեցեք ձեր աղոթքները. նրանց սխալների դիմաց դուք «հաստատուն մնացեք հավատքի մեջ»[3]. նրանց խայթող խստության դիմաց դուք եղեք քաղցրաբարո: Մի՛ ջանացեք նմանվել նրանց:

 

3. Այնպես վարվենք, որ բարությամբ նրանց եղբայրները լինենք բացահայտ կերպով: Ջանանք նմանվել Տիրոջը[4], – ո՞վ է Նրանից ավելի տառապել հանիրավի, ո՞վ է Նրանից ավելի զրկանքներ կրել, մերժվել, – որպեսզի սատանայի ոչ մի չար արմատ չգտնվի ձեր մոտ, այլ՝ ամենայն մաքրությամբ ու իմաստությամբ մնաք Հիսուս Քրիստոսի մեջ, մարմնով և հոգով[5]:

 
[1] Հմմտ. 1Թղ 5, 17.
[2] Եվս մի հիասքանչ ուսուցում Իգնատիոսի կողմից. այնպես ապրել, որ սեփական կյանքն ու գործերը լինեն հավատքի ապացույցը: Այսինքն, խոսքով քարոզելուց առաջ նախ ապրել, գործադրել Ավետարանը:
[3] Հմմտ. Կղս 1, 23.
[4] Հմմտ. 1Թղ 1, 6.
[5] Արտահայտությունը հունարենում հնչում է «sarkikôs kaì pneumatikôs», այսինքն՝ «մարմնապես և հոգեպես»: Իգնատիոսը քրիստոնյաներին հրավիրում է մարդկային ամբողջ կյանքը կերպարանակից դարձնել Հիսուս Քրիստոսի կյանքին, դրա և՛ մարմնական, այսինքն՝ մարդկային ու ամենօրյա, և՛ հոգևոր ոլորտներում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։