Հեզություն, հավատք և սեր – Գրադարան – Mashtoz.org

Հեզություն, հավատք և սեր

Ը. – 1. Սա չեմ գրում, որովհետև իմացել եմ, թե ձեր մեջ նման բաներ են պատահում: Ուզում եմ, սակայն, կանխավ զգուշացնել ձեզ, քանի որ իմ համար թանկագին անձինք եք և ես կանխավ տեսնում եմ սատանայի նյութած դավերը[1]: Դուք, հետևաբար, զգեստավորվեցեք հոգու հեզությամբ և վերածնվեցեք հավատքի մեջ, որ Տիրոջ մարմինն է, և սիրո մեջ, որ Հիսուս Քրիստոսի արյունն է[2]:

 

2. Ձեզնից ոչ ոք թող թշնամանք չսնուցի իր մերձավորի դեմ: Հեթանոսներին առիթ մի՛ տվեք անարգելու Քրիստոսի մեջ ապրող բազմությունը սակավաթիվ անմիտների պատճառով: «Վա՜յ նրան, ում անմտության պատճառով իմ անունն արհամարհանքի առարկա է դառնում ոմանց համար»[3]:

 
[1] Հմմտ. Եփս 6, 11.
[2] Իգնատիոսն ակնարկում է մի պատկերավոր գաղափարի, որը բավականին տարածված էր առաջին քրիստոնյաների մոտ, հատկապես Արևելքում: Կղեմես Ալեքսանդրացին բացատրում է, որ հավատացյալների մոտ հավատքն ու սերը այն նույն դերն են կատարում, ինչը որ Հիսուս Քրիստոսի մոտ կատարում էին մարմինն ու արյունը. հավատքը (մարմինը) որպես միավորող տարր, իսկ սերը (արյունը) որպես կենարար տարր, որ տարածվում է ամբողջ էությամբ մեկ:
[3] Հմմտ. Ես 52, 5.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։