Հեռու մնացեք բաժանումներից – Գրադարան – Mashtoz.org

Հեռու մնացեք բաժանումներից

Բ. – 1. Ճշմարտության «լույսի որդիները»[1] լինելով, հեռու մնացեք բաժանումներից ու չար ուսմունքներից: Ո՛ւր որ հովիվն է, այնտե՛ղ նրան հետևեցեք, գառների նման:

 

2. Իրոք, բազմաթիվ գայլեր, որոնք իբրև արժանահավատ ուսուցիչներ են ներկայանում, վնասակար հաճույքներով որսում ու ստրկացնում են նրանց, ովքեր ընթանում են Աստծո ճանապարհներով: Սակայն, եթե դուք միության մեջ մնաք, նրանք տեղ չեն գտնի ձեր մեջ:

[1] Հմմտ. Հվհ 12, 36.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։