Հերետիկոսության թունավոր խոտը – Գրադարան – Mashtoz.org

Հերետիկոսության թունավոր խոտը

Զ. – 1. Ուստի հորդորում եմ ձեզ, – ո՛չ թե ես, այլ՝ Հիսուս Քրիստոսի սերը. քրիստոնեական կերակուրով միայն սնվեցեք և հեռու մնացեք այն օտար խոտից, որ հերետիկոսությունն է:

 

2. Արդարև, կան ոմանք, ովքեր Հիսուս Քրիստոսին խառնում են իրենց[1], որպեսզի հավատքի արժանի թվան: Այդպես վարվելով՝ նմանվում են նրանց, ովքեր մահաբեր թույն են տալիս՝ գինուն և մեղրին խառնած: Ով չի անդրադառնում դրան, հաճույքով – աղետաբեր հաճույքով – խմում է մահը:

[1] Ուշադրության արժանի է փաստը, որ Իգնատիոսի համաձայն հերետիկոսը ո՛չ թե իրեն խառնում է Քրիստոսին, այլ՝ Քրիստոսին իրեն, այսինքն՝ ո՛չ թե ուսուցանում է միևնույն քրիստոնեական հավատքը, պարզապես ինչ-ինչ սխալներով, այլ՝ ուսուցանում է մի բան, որն ամբողջովին իրենն է, պարզապես հրամցնում է Քրիստոսի անվան ներքո, որպեսզի հավատալի թվա:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։