Հորդորներ ամուսնացածներին ու ամուրիներին – Գրադարան – Mashtoz.org

Հորդորներ ամուսնացածներին ու ամուրիներին

Ե. – 1. Անպատշաճ արհեստներից հեռու մնա. առավել ևս, խոսի՛ր դրանց մասին[1]: Իմ քույրերին հորդորիր սիրել Տիրոջը և գոհ լինել իրենց ամուսիններից մարմնով և հոգով: Հավասարապես, հորդորիր իմ եղբայրներին, Հիսուս Քրիստոսի Անունով, «սիրել իրենց կանանց ինչպես Տերը սիրեց Եկեղեցուն»[2]:

 

2. Եթե ինչ որ մեկն ի վիճակի է կուսակրոնությամբ[3] ապրելու, պատվելու համար Տիրոջ մարմինը, թող խոնարհությամբ ապրի այդ վիճակը: Եթե հպարտանում է, կորչում է. եթե իրեն Եպիսկոպոսից վեր է դասում, արդեն իսկ ապականվում է[4]: Փեսաներին ու հարսերին պատշաճ է, որ իրենց միությունը կայացնեն Եպիսկոպոսի համաձայնությամբ, որպեսզի ամուսնությունը Տիրոջ համաձայն լինի, և ո՛չ թե՝ ցանկասիրության[5]: Ամեն բան թող Աստծո պատվի համար կատարվի:

 
[1] Իգնատիոսի միտքը թերևս այն է, որ Պողիկարպոսը, որպես Եպիսկոպոս, ո՛չ միայն անձամբ չպետք է զբաղվի անպատշաճ արհեստներով, այլ՝ իր համայնքի անդամներին ևս պետք է իր խոսքով և իր քարոզչությամբ հեռու պահի դրանցից:
[2] Հմմտ. Եփս 5, 25.
[3] Բնագիրը գործածում է «ժուժկալություն», «զգաստություն» եզրը, բայց քանի որ դրանք բավականին լայն կիրառում ունեցող եզրեր են, մինչ այստեղ խոսքը վերաբերվում է հենց սեռական ժուժկալությանը, նախընտրեցինք գործածել «կուսակրոնություն» եզրը, որի իմաստը միանշանակ է:
[4] Իգնատիոսն ի նկատի ունի այն դեպքը, երբ տվյալ եկեղեցու Եպիսկոպոսը ամուսնացած էր: Եկեղեցու առաջին դարերում կուսակրոնությունը պարտադիր չէր և Եպիսկոպոսներն էլ կարող էին ամուսնացած լինել: Սուրբ Մարտիրոսը մի շատ կարևոր միտք է ուսուցանում այստեղ. անհատական սրբությունը ոչ ոքի կանոնական իշխանություն չի հաղորդում Եկեղեցու վրա:
[5] Եպիսկոպոսի համաձայնությունը ստանալը չի վերաբերվում անձի ընտրությանը, այլ՝ քննելուն, թե արդյոք առկա՞ են ամուսնության համար բարոյական կամ կանոնական ա՛յլ խոչընդոտներ (տարիք, ազգակցական սերտ կապեր, ամուսնալուծություն, և այլն), «որպեսզի ամուսնությունը Տիրոջ համաձայն լինի»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։