Հորդորներ և հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Հորդորներ և հրաժեշտի ողջույններ

ԺԳ. – 1. Ձեզ ողջունում է Զմյուռնիայի և Եփեսոսի եղբայրների սերը: Ձեր աղոթքներում հիշեցեք Ասորիքի Եկեղեցին, որի անունը կրելու արժանի չեմ, քանի որ նրա անդամներից վերջինն եմ:

 

2. Անհողդողդ եղեք Հիսուս Քրիստոսի մեջ: Հնազանդ եղեք Եպիսկոպոսին՝ ինչպես Աստծո պատվիրանին: Հնազանդ եղեք նաև քահանայից դասին: Եվ բոլորդ սիրեցեք միմյանց անբաժան սրտով:

 

3. Հոգիս որպես զոհ է ընծայվում ձեր համար, ո՛չ միայն այժմ, այլ նաև՝ երբ կհասնեմ Աստծուն: Դեռ վտանգի մեջ եմ[1], բայց Հայրը հավատարիմ է և Հիսուս Քրիստոսի մեջ կկատարի իմ և ձեր խնդրանքը: Թող որ դուք կարող լինեք անբիծ գտնվել Նրանում:

[1] Իգնատիոսի կողմից Հռոմի քրիստոնյաներին ուղղված նամակը որպես հիմք ունենալով կարող ենք ենթադրել, որ «վտանգ» ասելով Սուրբ Մարտիրոսը հասկանում է այն հնարավորությունը, որ մայրաքաղաքի ազդեցիկ քրիստոնյաների միջնորդությամբ նա կարող էր ազատ արձակվել և հետևաբար չիրականացնել իր Տիրոջը շուտով հասնելու իր բուռն փափաքը: Բայց «Աստված հավատարիմ է» (1Կր 1, 9; 2Թղ 3, 3) և կկատարի Իր հավատարիմ ծառայի իղձը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։