Հուդայականները – Գրադարան – Mashtoz.org

Հուդայականները

Ը. – 1. Մի՛ թողեք, որ մոլորեցնեն ձեզ օտար ուսմունքներով կամ հին հեքիաթներով. դրանք բոլորն էլ անօգուտ բաներ են: Արդարև, եթե մինչև օրս դեռ շարունակենք ապրել հրեական օրենքներով, դրանով իսկ կարծես խոստովանած կլինենք, թե տակավին չենք ստացել շնորհը[1]:

 

2. Արդարև, Աստծո կողմից առաքված մարգարեներն իսկ ապրեցին Հիսուս Քրիստոսի համաձայն: Եվ այդ պատճառով է, որ հալածվեցին նաև, քանի որ Նրա շնորհն իրենց ներշնչում էր գործելու, որպեսզի անհավատները համոզվեին, որ կա միայն մեկ Աստված, որ հայտնվել է հանձինս Հիսուս Քրիստոսի՝ Իր Որդու: Նա Հոր Խոսքն է, լռությունից բխած[2], և ամեն ինչում հաճելի գտնվեց Հորը, Ով Իրեն առաքել էր[3]:

 
[1] Հարկ է նշել, որ հրեական օրենքներ ասելով Իգնատիոսն ի նկատի չունի Հին Կտակարանը որպես այդպիսին, այլ՝ այդ նույն Հին Կտակարանի հրեական մեկնաբանությանը կապված սովորույթների այն վիթխարի զանգվածը, որի վրա էին հրեաները (մանավանդ փարիսեցիները) հիմնում իրենց աստվածապաշտությունը: Իգնատիոսի խոսքերը լիովին համահունչ են այդ հարցի շուրջ Ավետարանում Հիսուսի կողմից տրված ուսուցումներին, որոնց բավականին անդրադառնում է նաև Պողոս Առաքյալը իր նամակներում:
[2] Քրիստոնեական միստիկայի կարևորագույն կետերից մեկն է այստեղ հիշատակում Իգնատիոսը. հավիտենական լռության մեջ Հայրն ասել է միայն մեկ Խոսք և Իր այդ Միածին Խոսքի մեջ ասել է ամեն բան, մեկընդմիշտ: Ճշմարտությունը փնտրող մարդկային բոլոր հարցերը այդ միակ Խոսքի մեջ են գտնում իրենց պատասխանը:
[3] Հմմտ. Հվհ 8, 29.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։