Հուսով եմ գալ ձեզ անձամբ ողջունելու – Գրադարան – Mashtoz.org

Հուսով եմ գալ ձեզ անձամբ ողջունելու

Ա. – 1. Աղոթեցի Աստծուն և ինձ տրվեց տեսնել ձեր սուրբ դեմքերը: Մանավանդ թե՝ ստացա ավելին, քան որքան խնդրում էի: Այժմ, որ շղթայված եմ Հիսուս Քրիստոսի համար, հուսով եմ գալ ձեզ անձամբ ողջունելու, եթե Աստծո կամքն է, որ ես արժանի համարվեմ հասնելու նպատակին:

 

2. Սկիզբն, արդարև, նպաստավոր է, բայց արդյոք կունենա՞մ առանց խոչընդոտների ժառանգությանս հասնելու շնորհը[1]: Որովհետև վախն ունեմ, որ ձեր սերը կվնասի ինձ: Ձեր համար դյուրին է անել այն, ինչ կամենում եք. իմ համար, մինչդեռ, դժվարին է հասնել Աստծուն, եթե դուք իմ նկատմամբ կարեկցանք դրսևորեք:

[1] Սկիզբ է առնում այն, ինչը լինելու է ամբողջ նամակի առանցքային նյութը. մի կողմից մարտիրոսության բուռն փափագը որպես «նպատակին հասնելու», «ժառանգությանը հասնելու», Աստծուն միանալու միջոց. մյուս կողմից, մինչդեռ, մարդկային միջամտությունների վախը, որոնք կարող են անէացնել իր բոլոր երազանքները:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։