Հրաժեշտի ողջույններ – Գրադարան – Mashtoz.org

Հրաժեշտի ողջույններ

ԺԱ. – 1. Բոլորի կողմից հարգված Կիլիկեցի սարկավագ Փիլոնը այժմ էլ ինձ օգնում է Աստծո խոսքի ծառայության մեջ: Նրա հետ է Ռեոս Ագաթոպոդոսը, ընտրյալ մի այր, որն իր սեփական կյանքից հրաժարված՝ Ասորիքից ի վեր ուղեկցում է ինձ: Երկուսն էլ բարի վկայություն են տալիս ձեր մասին: Եվ ես գոհություն եմ հայտնում Աստծուն ձեր համար, որ ընդունեցիք նրանց: Նույն կերպ թող Տերն ընդունի ձեզ: Իսկ նրանք, ովքեր վատ վերաբերմունք դրսևորեցին նրանց նկատմամբ, թող որ կարողանան ներում գտնել Հիսուս Քրիստոսի շնորհով:

 

2. Ձեզ ողջունում է Տրովադայում բնակվող եղբայրների սերը: Այստեղից եմ ձեզ գրում Բուրրոսի միջոցով, որին Եփեսացիներն ու Զմյուռնիացիները հանձնարարել են մնալ իմ հետ, այսպիսով կամենալով պատվել ինձ: Նրանց էլ կպատվի Տեր Հիսուս Քրիստոսը, Ում նրանք հուսացել են մարմնով, շնչով, հոգով, հավատքով, սիրով, միաբանությամբ: Անհողդողդ մնացեք Հիսուս Քրիստոսի մեջ. Նա է մեր ընդհանուր հույսը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։