Ձեզ հորդորում են իմ կապանքները – Գրադարան – Mashtoz.org

Ձեզ հորդորում են իմ կապանքները

ԺԲ. – 1. Ողջունում եմ ձեզ Զմյուռնիայից, Աստծո Եկեղեցիների հետ միասին[1], որ այստեղ ներկա են և որ սփոփեցին ինձ ամեն կերպ, մարմնապես և հոգեպես:

 

2. Ձեզ հորդորում են իմ կապանքները, որոնք ես կրում եմ Հիսուս Քրիստոսի պատճառով, մինչ աղոթում եմ հասնելու Աստծուն. հարատևեցեք ձեր համերաշխության և փոխադարձ աղոթքի մեջ: Պատշաճ է, որ ձեզնից յուրաքանչյուր ոք – և հատկապես քահանաները – սփոփի Եպիսկոպոսին, ի պատիվ Հոր, Հիսուս Քրիստոսի և Առաքյալների:

 

3. Մաղթում եմ ձեզ, որ լսեք ինձ և սիրով կատարեք, որպեսզի ես, քանի որ գրեցի ձեզ, վկայություն չդառնամ ձեր դեմ: Եվ աղոթեցեք նաև իմ համար, որովհետև ձեր սիրո կարիքն ունեմ Աստծո ողորմության մեջ. որպեսզի ես արժանի համարվեմ այն ժառանգությանը, որին հասնելուն շատ մոտ եմ, և խոտան չգտնվեմ:

[1] Ի նկատի ունի իրեն այցելության եկած եփեսացի ու մագնեզիացի պատվիրակներին:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։