Ձեր համար եմ զոհաբերում իմ հոգին և ընծայում իմ շղթաները – Գրադարան – Mashtoz.org

Ձեր համար եմ զոհաբերում իմ հոգին և ընծայում իմ շղթաները

Ժ. – 1. Լավ արեցիք, որ իբրև Քրիստոս Աստծո սարկավագներ ընդունեցիք Փիլոնին և Ռեոս Ագաթոպոդոսին, որոնք ինձ ճանապարհորդակից եղան Աստծո սիրո համար: Նրանք էլ են Տիրոջը երախտագիտություն հայտնում ձեր համար, քանի որ ամեն կերպ օգնեցիք նրանց: Ոչինչ չի կորչելու ձեր համար:

 

2. Ձեր համար եմ զոհաբերում իմ հոգին և ընծայում իմ շղթաները[1], որոնք դուք չարհամարհեցիք և որոնց համար չամաչեցիք: Ձեր համար էլ չի ամաչելու Հիսուս Քրիստոսը, որ մեր կատարյալ հույսն է[2]:

 
[1] Որպես իր երախտագիտության գերագույն ապացույց, Իգնատիոսը զմյուռնիացիներին ընծայում է այն ամենն, ինչ ունի, այսինքն՝ կյանքը: Դատապարտյալի իր պարագայում կյանքն ընծայել՝ նշանակում է խաղաղ ու բերկրալի սրտով ընդունել մարտիրոսությունը, Աստծուց խնդրելով, որ իր կատարյալ սիրո արդյունքները նպաստեն իր հավատակից եղբայրների հոգևոր կյանքին:
[2] Հմմտ. Մրկ 8, 38; Ղկս 9, 26; Մտթ 10, 40-41.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։