ՄԱԳՆԵԶԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ – Գրադարան – Mashtoz.org

ՄԱԳՆԵԶԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Մագնեզիան Քարիայի փոքրիկ քաղաքներից մեկն էր, Մեանդրոս գետի ափերին, Եփեսոսից ո՛չ շատ հեռու: Այնտեղ ապրում էր քրիստոնյաների մի ծաղկուն համայնք, որը նույնպես պատվիրակներ էր ուղարկել Իգնատիոսին հանդիպելու և նրան մխիթարելու համար: Համայնքի Առաջնորդն էր Դամաս Եպիսկոպոսը, որի բավականին երիտասարդ տարիքը թերևս որոշակի խնդիրներ էր առաջացրել հասուն տարիքի հավատացյալների մոտ:

Իգնատիոսն այդ հարցին ակնարկում է մեծ նրբանկատությամբ, ապա խոսքն իսկույն ուղղում է իրեն ավելի հոգեհարազատ հարցերին. Ավետարանի հանդեպ հավատարմությունը, հավատքի անապական պահպանումը և հատկապես՝ համերաշխությունն ու միությունը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։