Մի՛ խոչընդոտեք ինձ, որ ծնվեմ կյանքին – Գրադարան – Mashtoz.org

Մի՛ խոչընդոտեք ինձ, որ ծնվեմ կյանքին

Զ. – 1. Ինձ ոչ մի օգուտ չեն կարող տալ երկրային վայելքները, ո՛չ էլ՝ այս աշխարհի թագավորությունները: Իմ համար շա՜տ ավելի լավ է մահանալ Հիսուս Քրիստոսի համար[1], քան թե թագավորել ամբողջ աշխարհի վրա: Նրա՛ն եմ ես փնտրում, Ով մեր համար մահացավ: Նրա՛ն եմ ես փափաքում, Ով մեր համար հարություն առավ: Ծննդյանս պահը մոտ է[2]:

 

2. Ներեցեք ինձ, եղբայրներ: Մի՛ խոչընդոտեք ինձ, որ ծնվեմ կյանքին. մի՛ ցանկացեք իմ մահը: Մի՛ հանձնեք աշխարհին նրան, ով փափագում է Աստծունը լինել, և նրան մի՛ հրապուրեք նյութով: Թողեք հասնեմ անստվեր լույսին. այնտեղ հասնելով՝ իսկապես մարդ կլինեմ:

 

3. Թույլ տվեք ինձ նմանվել իմ Աստծո չարչարանքներին: Եթե ձեր մեջ կա մեկը, որ Աստծուն իր մեջ ունի, թող հասկանա, թե ի՛նչ եմ ես փափագում, և հասկանալով իմ բաղձանքը՝ մասնակցի դրան:

 
[1] Հմմտ. 1Կր 9, 15; Փլպ 1, 23.
[2] Իգնատիոսի համար – այնպես՝ ինչպես պետք է որ լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար – մահվան պահը դա առ Աստված մուտքի պահն է, ճշմարիտ և վճռական ծննդյան պահը: Մարտիրոսությունն այն գործողությունն է, որ նրան «ծննդաբերում է» (այս գաղափարն է արտահայտում բնագրի հունարեն եզրը) հավիտենական կյանքին, «անստվեր լույսին», ինչպես ասում է անմիջապես հետո: Ամբողջ հատվածը հիասքանչ կերպով արտահայտում է բաղձալի սպասումն այդ պահի, որն իրեն «իսկապես մարդ» կդարձնի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։