Միայն մեկ աղոթք, միայն մեկ թախանձանք, Աստծո միայն մեկ տաճար – Գրադարան – Mashtoz.org

Միայն մեկ աղոթք, միայն մեկ թախանձանք, Աստծո միայն մեկ տաճար

Է. – 1. Ինչպես որ Տերը ոչինչ չգործեց առանց Հոր, – ո՛չ անձամբ, ո՛չ էլ Առաքյալների միջոցով, – քանի որ միայն մեկ միություն է Նրա հետ, նույն կերպ դուք էլ ոչինչ մի՛ գործեք առանց Եպիսկոպոսի ու քահանաների: Եվ մի՛ փորձեք որպես գովելի ներկայացնել այն, ինչը ձեր անհատական նախաձեռնության արդյունքն է, այլ՝ ամեն բան թող ընդհանուր լինի. միայն մեկ աղոթք, միայն մեկ թախանձանք, միայն մեկ միտք, միայն մեկ հույս՝ սիրո ու անապական բերկրանքի մեջ, որ Հիսուս Քրիստոսն է, որից առավել գերազանց ոչինչ չկա:

 

2. Բոլորդ, ինչպես որ հավաքվում եք Աստծո միակ տաճարի ներսում և միակ խորանի շուրջը, նույն կերպ արագավազ ընթացեք դեպի միակ Հիսուս Քրիստոսը, որ միակ Հորից ելավ, Նրան միացած մնաց և Նրա մոտ վերադարձավ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։