Միության գովերգ – Գրադարան – Mashtoz.org

Միության գովերգ

Դ. – 1. Լավ է, ուստի, որ դուք ընթանաք Եպիսկոպոսի մտքին համաձայն, ինչպես և արդեն վարվում էք: Արդարև, ձեր քահանայից դասը, – որն իրավացիորեն համբավաշատ է և Աստծուն արժանի, – սերտորեն միացած է Եպիսկոպոսին, ինչպես լարերը՝ քնարին: Այս իսկ պատճառով, ձեր համերաշխությունից և ձեր ներդաշնակ սիրուց, որ դրսևորում եք, փառաբանական երգ է բարձրանում առ Հիսուս Քրիստոս:

 

2. Իսկ դուք, մեկ առ մեկ, մի երգչախումբ դարձեք, որպեսզի միաձայնությամբ ներդաշնակվելով և միության մեջ Աստծո ձայներանգն ու ձայնաստիճանը բռնելով՝ Հիսուս Քրիստոսի միջոցով միաձայն երգեք առ Հայր, որպեսզի լսի ձեզ և – բարի գործերից, որ գործում եք – ճանաչի, որ Իր Որդու անդամներն եք: Օգտակար է, ուստի, որ դուք անստգտանելի միության մեջ լինեք, որպեսզի անդադար հաղորդակից լինեք Աստծուն[1]:

[1] Նամակի այս հատվածում բացահայտվում է միության ու համերաշխության այն ծարավը, որն Իգնատիոսը զգում էր և որը կամենում է իր ընթերցողներին փոխանցել՝ գործածելով երաժշտությունից ու երգեցողությունից փոխառնված պատկերներ. քնարը, երգչախումբը, ձայնաստիճանը (chrôma): Այս պատկերներից բացի, գործածում է նաև երեք գոյականներ, կամ համապատասխան ածականներ, որոնք հաճախակի են հանդիպում նրա նամակներում. «homonoía» (համերաշխություն). «symphonía» (ներդաշնակություն), մի եզր, որ նույնպես մաս է կազմում երաժշտական ասպարեզին. «henótes», կամ որոշ դեպքերում «hénosis» (միություն):

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։