Նոր թթխմորը. Հիսուս Քրիստոս – Գրադարան – Mashtoz.org

Նոր թթխմորը. Հիսուս Քրիստոս

Ժ. – 1. Անզգա չլինենք, ուստի, Նրա բարյացակամությանը: Որովհետև եթե Նա նմանվեր մեզ, վարվելով այնպես՝ ինչպես վարվում ենք մենք, մենք այլևս գոյություն չէինք ունենա: Ուստի, Նրան աշակերտելով՝ սովորենք ապրել Քրիստոնեության համաձայն: Արդարև, ով այս անունից տարբեր անունով է ներկայանում, Աստծունը չէ[1]:

 

2. Դեն նետեցեք հնացած, թթված ու փչացած թթխմորը, և խմորվեցեք նոր թթխմորով, որ Հիսուս Քրիստոսն է[2]: Թող որ Նա լինի ձեր կյանքի աղը, որպեսզի ձեզնից ոչ ոք չփտի ու չապականվի, քանի որ ձեր հոտի հիման վրա եք դատվելու[3]:

 

3. Անհեթեթ հակասություն է խոսել Հիսուս Քրիստոսի մասին և հետևել հրեական սովորույթներին: Իրոք, Քրիստոնեությունը չէ, որ հավատացել է հուդայականությանը, այլ՝ հուդայականությունն է դարձի եկել Քրիստոնեության, որի մեջ հավաքվեցին բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն:

 
[1] Հմմտ. Գրծ 4, 12. Իգնատիոսը հստակ կերպով ակնարկում է այն տարատեսակ անուններին, որոնցով տարբեր խմբավորումներ անվանում էին իրենք իրենց՝ ընդգծելով իրենց տարբերությունը – հաճախ նաև, ավա՜ղ, բաժանումը – Ընդհանրական Եկեղեցուց: Ցավոք այսօր ևս պատկերն ա՛յլ չէ:
[2] Հմմտ. 1Կր 5, 7-8.
[3] Հմմտ. Մտթ 5, 13; 1Կր 5, 7; 2Կր 2, 14-16.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։