Ողջույն – Գրադարան – Mashtoz.org

Ողջույն

Իգնատիոսը, որին անվանում են նաև Աստվածակիր, ողջունում է Ասիայում գտնվող Թրալլիսի սուրբ եկեղեցուն.

– Աստծո՝ Հիսուս Քրիստոսի Հոր սիրո առարկան հանդիսացող եկեղեցուն.

– ընտրյալ և Աստծուն արժանի եկեղեցուն.

– եկեղեցուն, որ մարմնավոր և հոգևոր խաղաղություն է վայելում չարչարանքների շնորհիվ Հիսուս Քրիստոսի, որն Իր մեջ հարություն առնելու մեր հույսն է:

Ողջունում եմ նրա անդամներից յուրաքանչյուրին, Առաքյալների նմանությամբ[1], և Աստծուց նրանց համար հայցում եմ ամենայն բարիք:

[1] Հունարենում. «apostolikô charaktêri», որն առավել ճշգրիտ կերպով կարող է թարգմանվել «առաքելական ոճով»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։