Ողջույն – Գրադարան – Mashtoz.org

Ողջույն

Իգնատիոսը, որին անվանում են նաև Աստվածակիր, Հիսուս Քրիստոսի արյան մեջ[1] ողջունում է Ասիայում գտնվող Ֆիլադելֆիայի եկեղեցուն.

– Հայր Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի եկեղեցուն.

– եկեղեցուն, որ ստացել է ողորմություն և անսասան է Աստծուց բխող միության մեջ.

– եկեղեցուն, որ անվարան բերկրում է մեր Տիրոջ չարչարանքների մեջ, և Նրա հարության մեջ լիովին գիտակից է ողորմության բոլոր պարգևներին[2]:

Եկեղեցուն, որ իմ մշտնջենավոր ու անթերի բերկրանքն է, հատկապես՝ եթե նրա բոլոր անդամները միության մեջ մնան Եպիսկոպոսի հետ, ինչպես նաև՝ քահանաների ու սարկավագների հետ, որոնք Եպիսկոպոսի հետ են և ընտրվել են Հիսուս Քրիստոսի մտքի համաձայն: Նա Իր իսկ կամքի համաձայն նրանց հաստատել է զորության մեջ, Իր Սուրբ Հոգու միջոցով:

 
[1] Այսինքն՝ ողջունում եմ ձեզ, որ փրկվել եք Հիսուս Քրիստոսի արյամբ:
[2] Իգնատիոսի խոսքերը վերաբերվում են քրիստոնեական հավատքի հիմքերին: Քրիստոնյայի բերկրանքը ծնվում է նրա անվարան հույսից, որն էլ իր հերթին հիմնվում է Տիրոջ չարչարանքներից ծնվող արժանիքների վրա: Իսկ Տիրոջ հարությանը հայելով՝ քրիստոնյան գիտակցում է գալիք կյանքում իրեն սպասվող բոլոր պարգևները, որոնք նա ստացել է Տիրոջ ողորմությամբ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։