Ողջույն – Գրադարան – Mashtoz.org

Ողջույն

Իգնատիոսը, որին անվանում են նաև Աստվածակիր, Ասիայի Զմյուռնիա քաղաքում գտնվող եկեղեցուն մաղթում է լիակատար բերկրանք հոգու մաքրության և Աստծո խոսքի մեջ.

– Հայր Աստծո և սիրեցյալ Հիսուս Քրիստոսի եկեղեցուն.

– եկեղեցուն, որ ողորմություն է ստացել բոլոր պարգևների առատությամբ.

– եկեղեցուն, որ լի է հավատքով և սիրով, որին ոչ մի պարգև չի պակասում.

– եկեղեցուն, որ հույժ արժանի է Աստծուն և սրբություններ է կրում:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։