Ովքեր Աստծունն են և Հիսուս Քրիստոսինը, նրանք Եպիսկոպոսի հետ են – Գրադարան – Mashtoz.org

Ովքեր Աստծունն են և Հիսուս Քրիստոսինը, նրանք Եպիսկոպոսի հետ են

Գ. – 1. Հեռու մնացեք չար բույսերից, որոնց Հիսուս Քրիստոսը չի մշակում, քանի որ դրանք Հոր տնկիները չեն[1]: Սա չեմ գրում, որովհետև ձեր մեջ բաժանումներ եմ նկատել. մանավանդ թե, ձեր մեջ կյանքի լիակատար վճիտություն եմ տեսել[2]:

 

2. Ովքեր Աստծունն են և Հիսուս Քրիստոսինը, նրանք Եպիսկոպոսի հետ են: Ովքեր դարձի են գալիս և մտնում են Եկեղեցու միության մեջ, նրանք նույնպես Աստծունը կլինեն, լինելու համար անձինք, որ ապրում են Հիսուս Քրիստոսի համաձայն:

 

3. Մի՛ խաբվեք, եղբայրներ: Եթե ինչ որ մեկը հետևում է նրան, ով բաժանումների պատճառն է, «Աստծո արքայությունը չի ժառանգելու»[3]: Եթե ինչ որ մեկն ընթանում է օտար ուսմունքի համաձայն, Քրիստոսի չարչարանքներից մաս և բաժին չի ունենալու:

 
[1] Հմմտ. Մտթ 15, 13; Հվհ 15, 1; 1Կր 3, 9.
[2] Հունարեն բնագրում գործածվող եզրը մատնանշում է զտելու գործողությունը, և հետևաբար՝ վճիտությունը որպես արդյունք, որպես տեղի ունեցած մաքրագործում: Հավատքը և Աստծուն հարելը իրենց որպես անհրաժեշտ հետևանք ունեն հստակ դիրքորոշման ստանձնումը, միանշանակ արտահայտվելը, անխուսափելիորեն «դասակարգումներ» պատճառելով: Թերևս սա է Իգնատիոսի ճշգրիտ միտքը, որով և բացատրվում են հաջորդ տողերում ներկա որակավորումները:
[3] Հմմտ. 1Կր 6, 9-10.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։