Ովքեր մերժում են Աստծո պարգևը, մեռնում են իրենց իսկ բանավեճերում – Գրադարան – Mashtoz.org

Ովքեր մերժում են Աստծո պարգևը, մեռնում են իրենց իսկ բանավեճերում

Է. – 1. Հեռու են մնում Ամենասուրբ Հաղորդությունից[1] և աղոթքից, քանի որ չեն դավանում, որ Ամենասուրբ Հաղորդությունը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մարմինն է. այն մարմինը, որ տառապեց մեր մեղքերի համար և որին Հայրը հարություն տվեց Իր բարյացակամությամբ[2]: Ովքեր մերժում են Աստծո պարգևը, մեռնում են իրենց իսկ բանավեճերում[3]: Այդպիսիների համար ավելի լավ կլիներ, եթե գործի դնեին սերը, այնպես՝ որ կարողանային նաև հարություն առնել:

 

2. Ձեզ պատշաճ է, ուստի, հեռու մնալ այդպիսիներից և նրանց մասին չխոսել ո՛չ առանձնազրույցներում, ո՛չ էլ հրապարակային խոսակցություններում, այլ՝ միացած մնալ Մարգարեներին և հատկապես Ավետարանին, որի մեջ բացահայտված ենք տեսնում չարչարանքները, և իրագործված՝ հարությունը: Հեռու մնացեք բաժանումներից, ինչպես չարիքների ակունքից:

 
[1] Բնագիրը գործածում է Գոհաբանություն եզրը, բայց տվյալ համատեքստում կարծում ենք, որ հայերենով իմաստին ավելի է համապատասխանում տվյալ հոմանիշը:
[2] Պատմական վիթխարի կարևորություն ունի Իգնատիոսի այս վկայությունը: Այն փաստում է, որ Առաքյալների անմիջական ուսուցումներով կրթված քրիստոնեական առաջին համայնքներն արդեն լիովին հավատում էին Ամենասուրբ Հաղորդության խորհրդում Հիսուսի իրական ներկայությանը: Եվ ուշադրության արժանի է նաև փաստը, որ Իգնատիոսն այս խորհրդի հանդեպ հավատքը ներկայացնում է որպես ուղղադավանության կարևորագույն կետ:
[3] Հմմտ. Հվհ 6, 50-58.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։