Պողոս Առաքյալի հիշատակումը – Գրադարան – Mashtoz.org

Պողոս Առաքյալի հիշատակումը

ԺԲ. – 1. Գիտեմ ո՛վ եմ ես և ո՛ւմ եմ գրում: Ես՝ դատապարտյալ, դուք՝ ողորմություն գտած անձինք. ես՝ վտանգված, դուք՝ հաստատուն ու ապահով:

 

2. Ձեր մոտով են անցնում նրանք, ովքեր մահվամբ վերամբարձվում են առ Աստված[1]: Դուք Պողոսի աշակերտակիցներն եք, որ սրբացվեց, վկայություն ստացավ և այժմ իրավամբ անվանվում է երանելի: Երբ հասնեմ Աստծուն, հույժ փափաքում եմ Պողոսի հետքերի վրա գտնվել. նրա, որ իր նամակներից յուրաքանչյուրի մեջ հիշում է ձեզ ի Քրիստոս Հիսուս[2]:

 
[1] Հավանաբար ակնարկում է Եփեսոսի աշխարհագրական դիրքին: Կարևոր նավահանգիստ լինելով դեպի Հռոմ տանող ճանապարհին, այնտեղից էին անցնում մարտիրոսության դատապարտված քրիստոնյաները: Բայց առավել ուշադրության է արժանի արտահայտված գաղափարը. մահվան դատապարտությունը քրիստոնյայի համար այն տարրն է, որն իրեն վերամբարձում է առ Աստված:
[2] Պողոս Առաքյալի Եփեսացիներին ուղղված նամակից բացի, տե՛ս Գրծ 18-20; 1Կր 15, 32; 16, 8; 1Տմ 1, 3; 2Տմ 1, 16-18; 4, 12.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։