Սրտացավ եղիր միության հարցին – Գրադարան – Mashtoz.org

Սրտացավ եղիր միության հարցին

Ա. – 1. Մինչ վավերացնում եմ Աստծո մեջ բարի տրամադրվածությունդ, որը կարծես անդրդվելի ժայռի վրա է հաստատված, մեծապես գովաբանում եմ Աստծուն, որ ինձ արժանացրեց տեսնելու քո անբիծ դեմքը: Թող որ ես կարողանամ այն վայելել Աստծո մեջ:

 

2. Հորդորում եմ քեզ – այն շնորհի զորությամբ, որով զգեստավորվել ես – շարունակել ընթացքդ և խրախուսել բոլորին, որպեսզի փրկվեն: Ե՛վ նյութական, և՛ հոգևոր ամեն տեսակ հոգածությամբ պաշտպանիր զբաղեցրածդ դիրքի բարի անունը: Սրտացավ եղիր միության հարցին, որից ավելի լավ բան չկա: Նեցուկ եղիր բոլորին, ինչպես Տերն էլ նեցուկ է քեզ: Բոլորի հանդեպ համբերատար եղիր, սիրո մեջ, ինչպես արդեն իսկ վարվում ես:

 

3. Նվիրվիր աղոթքին, անդադար: Այժմ ունեցածիցդ է՛լ ավելի մեծ իմաստություն խնդրիր: Արթուն հոգիով հսկիր: Յուրաքանչյուրի հետ անհատաբար խոսիր, Աստծո օրինակին հետևելով: Կատարյալ մարզիկի նման[1], քո վրա վերցրու բոլորի հիվանդությունները[2]. ուր ավելի է ջանքը, ավելի է նաև վաստակը:

 
[1] Հմմտ. 1Կր 9, 25; 2Տմ 2, 5.
[2] Հմմտ. Ես 53, 4; Մտթ 8, 17.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։