Վերջաբան – Գրադարան – Mashtoz.org

Վերջաբան

Ժ. – 1. Այս նամակը ձեզ գրում եմ Զմյուռնիայից, Եփեսացիների միջոցով, որոնք հիրավի արժանի են կոչվելու երանելի: Իմ հետ է, ուրիշ շատերի հետ միասին, նաև Կրոկոսը, որն ինձ շա՜տ թանկագին անձ է:

 

2. Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր ինձնից առաջ Ասորիքից Հռոմ եկան Աստծո փառքի համար, կարծում եմ, որ նրանց արդեն ճանաչում եք: Տեղեկացրեք նրանց, որ շուտով կհասնեմ: Նրանք բոլորն էլ արժանի են Աստծուն և ձեզ: Լավ կլինի, որ ամեն կերպ սփոփեք նրանց[1]:

 

3. Ձեզ սա գրում եմ Սեպտեմբերի կաղանդից ինն օր առաջ[2]: Անհողդողդ մնացեք մինչև վերջ, Հիսուս Քրիստոսի սպասմամբ:

 
[1] Ա՛յլ տեղեկություններ չունենք այդ անձանց վերաբերյալ, որոնք Իգնատիոսից առաջ գնացել կամ տարվել էին Հռոմ: Խոսքն ամենայն հավանականությամբ վերաբերվում է ուրիշ դատապարտյալների, հաշվի առնելով հանգամանքը, որ Իգնատիոսը խնդրում է մխիթարել նրանց:
[2] Այսինքն՝ Օգոստոսի 24-ին: Սա Իգնատիոսի ողջ նամականու մեջ ներկա միակ թվականն է: Դրա շնորհիվ Հռոմի քրիստոնյաները կկարողանային մոտավորապես իմանալ, թե Իգնատիոսը ե՛րբ կհասներ Հռոմ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։