Քրիստոնյան ինքն իր վրա իշխանություն չունի – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյան ինքն իր վրա իշխանություն չունի

Է. – 1. Քանի որ Ասորիքում Անտիոքի Եկեղեցին – ինչպես ինձ տեղեկացրեցին – ձեր աղոթքների շնորհիվ ապրում է խաղաղության մեջ, ես էլ եմ ինձ առավել մխիթարված զգում, մտահոգություններից ազատ և Աստծո հույսով. պայմանով, որ տառապանքի միջոցով կարողանամ հասնել Աստծուն, որպեսզի հարության մեջ ձեզ հետևեմ իբրև աշակերտ:

 

2. Ո՜վ Աստծո մեջ երանելի Պողիկարպոս, լավ կլինի, որ Աստծուն հաճելի ժողով գումարեք և ձեզ հույժ սիրելի ու ջանասեր մեկին ընտրեք, որ կարող է «Աստծո սուրհանդակ» կոչվել: Հանձնարարիր նրան գնալ Ասորիք, որպեսզի հռչակվի ձեր գործուն սերը, Աստծո փառքի համար:

 

3. Քրիստոնյան ինքն իր վրա իշխանություն չունի, այլ՝ Աստծո տրամադրության տակ է: Այս գործն Աստծունն է և նաև ձերը, երբ ավարտին հասցնեք: Արդարև, վստահ եմ շնորհին և գիտեմ, որ պատրաստակամ եք կատարելու մի բարի գործ, որ Աստծուն է վերաբերվում: Ճշմարտության հանդեպ ձեր բուռն եռանդին ծանոթ լինելով, ձեզ սակավաթիվ խոսքերով հորդորեցի:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։