Քրիստոնյաները Հոր տաճարի քարերն են – Գրադարան – Mashtoz.org

Քրիստոնյաները Հոր տաճարի քարերն են

Թ. – 1. Իմացա, որ ձեր մոտով անցել են չար ուսմունք կրող ոմանք: Նրանց թույլ չեք տվել ձեր մեջ սերմանել իրենց սխալները, այլ՝ փակել եք ձեր ականջները, որպեսզի չընդունեք այն, ինչ նրանք տարածում են: Դուք, արդարև, Հոր տաճարի քարերն եք, սահմանված՝ Հայր Աստծո շինարարությանը, վերամբարձված՝ Հիսուս Քրիստոսի բեռնաբարձ վերելակով, որ Խաչն է, որպես պարան գործածելով Սուրբ Հոգին: Ձեր հավատքն է ձեր լծակը, սերն է ճանապարհը, որ առաջնորդում է դեպի վեր, առ Աստված[1]:

 

2. Բոլորդ էլ, ուստի, ճանապարհորդակից ընկերներ եք, Աստծուն կրողներ, տաճարը կրողներ, Քրիստոսին կրողներ, սրբություն կրողներ. բոլորդ էլ ամբողջովին զարդարված եք Հիսուս Քրիստոսի պատվիրաններով[2]: Եվ ես ուրախ եմ, որ արժանի համարվեցի մի քիչ խոսակցելու ձեր հետ՝ ձեզ գրելով այս խոսքերը, և մասնակցելու ձեր ուրախությանը, քանի որ նոր կյանքին կերպարանակից լինելով՝ դուք սիրում եք միմիայն Աստծուն:

 
[1] Հերետիկոսների քայքայիչ գործունեությանը հակառակ, Իգնատիոսը քրիստոնյաներին կոչ է անում գիտակցելու իրենց իրականությունը. Աստծո տաճարի քարերն են: Հատվածը հարուստ է փոխաբերություններով, որոնք բանաստեղծական արտահայտչականություն են հաղորդում գրությանը:
[2] Ահա՛ թե ինչպիսի՛ն պետք է լինի, Իգնատիոսի համաձայն, բոլոր ժամանակների քրիստոնյան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։