« ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ԱՅՆՏԵՂ Է ՆԱԵՎ ԱՍՏԾՈ ՀՈԳԻՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԵԿԵՂԵՑԻՆ Է, ԱՅՆՏԵՂ Է ՆԱԵՎ ԱՍՏԾՈ ՀՈԳԻՆ »

ԻՐԵՆԵՈՒՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, III, 24, 1 (SC 211, pp. 470-475).
 
 
[...] Եկեղեցու քարոզչությունը միևնույնն է ամենուր և մնում է անփոփոխ՝ հիմնվելով մարգարեների, առաքյալների և բոլոր աշակերտների հիմքի վրա, սկզբնական, միջանկյալ և վերջին ժամանակների միջով, այսինքն՝ ընդմեջ աստվածային գործունեության բոլոր զարգացումների, ընդմեջ Աստծո տևական և կայուն գործունեության, որը փրկում է մարդուն և մեր հավատքը պսակում է Իր ներկայությամբ:
Այս հավատքը, որ ստանում ենք Եկեղեցուց և որ պահպանում ենք, Հոգու ազդեցության ներքո ինքն իսկ անդադար երիտասարդանում է, իբրև մի թանկարժեք ըմպելի, և երիտասարդացնում է անոթը, որն իրեն պարունակում է: Արդարև, այդ պարգևը Աստծո կողմից հանձնվել է Եկեղեցուն, այնպես՝ ինչպես Աստված Իր շունչը տվել է մարմնին, որը ստեղծել էր, որպեսզի բոլոր անդամները նրանից ստանային կյանքը: Եվ այդ պարգևի մեջ պարունակված էր Քրիստոսի հետ միության լիությունը, այսինքն՝ Սուրբ Հոգին, անապականության գրավականը, մեր հավատքի կնիքը, մեր առ Աստված վերամբարձման սանդուղքը: [...]
Որովհետև այնտեղ, որտեղ Եկեղեցին է, այնտեղ է նաև Աստծո Հոգին. և այնտեղ, որտեղ Աստծո Հոգին է, այնտեղ է Եկեղեցին, և բոլոր շնորհները: Եվ Հոգին ճշմարտությունն է: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։