« ԱՍՏՎԱԾ ԿԱՐԵԿՑԱՆՔԻՑ ԴՐԴՎԱԾ ԱՐՏԱՔՍԵՑ ՄԱՐԴՈՒՆ ԴՐԱԽՏԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ԿԱՐԵԿՑԱՆՔԻՑ ԴՐԴՎԱԾ ԱՐՏԱՔՍԵՑ ՄԱՐԴՈՒՆ ԴՐԱԽՏԻՑ »

ԻՐԵՆԵՈՒՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, III, 23, 6 (SC 211, pp. 460-463).
 
 
[...] Ահա թե ինչո՛ւ Աստված արտաքսեց նրան դրախտից և հեռացրեց կյանքի ծառից. դրա պատճառն այն չէր, որ իբր թե նախանձից դրդված չթույլատրեց նրան մերձենալ կյանքի ծառին, ինչպես ոմանք հանդգնում են ասել, այլ՝ այն, որ Աստված այդպես վարվեց կարեկցանքից դրդված, որպեսզի մարդն ընդմիշտ չմնար օրինազանցության մեջ, որպեսզի մարդու ուսերին ծանրացող մեղքն անմահ չլիներ, որպեսզի չարիքը չդառնար անվերջ, հետևաբար՝ անդարմանելի: Աստված, ուստի, կանգնեցրեց նրա օրինազանց ընթացքը, միջանկյալ դնելով մահը, [...] տալով նրան մի սահմանագիծ մարմնի քայքայման համար, որը պետք է տեղի ունենա հողի տակ, որպեսզի մարդը, «մեղքի համար մեռնելով» (Հռմ 6, 2), մի օր սկսի «ապրել Աստծո համար»: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։