« ՀՈՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՑԸ ՏՐՎԵՑ ՄԵԶ ՈՐՊԵՍ ԿԱԹ » – Գրադարան – Mashtoz.org

« ՀՈՐ ԿԱՏԱՐՅԱԼ ՀԱՑԸ ՏՐՎԵՑ ՄԵԶ ՈՐՊԵՍ ԿԱԹ »

ԻՐԵՆԵՈՒՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, IV, 38, 1 (SC 100/2, pp. 946-949).
 
 
[...] Մեր Տերը վերջին ժամանակներում, երբ Իր մեջ կրկին բովանդակեց ամեն բան, մեր մոտ եկավ ո՛չ թե այնպես՝ ինչպես կարող էր գալ, այլ այնպես՝ ինչպես մենք ընդունակ էինք տեսնելու Իրեն:
Արդարև, կարող էր գալ մեր մոտ Իր անասելի փառքով, բայց մենք տակավին ընդունակ չէինք կրելու այն: Ուստի, ինչպես երեխաների, Հոր կատարյալ Հացը տրվեց մեզ որպես կաթ, – սա Նրա գալուստն է որպես մարդ, – որպեսզի Իր մարդեղության շնորհիվ – այսպես ասած – կրծքով սնվելով, այս կաթնակերությամբ սովորելով ուտելու և խմելու Աստծո Բանը(*), կարողանայինք մեր մեջ պահպանել անմահության Հացը, որը Հոր Հոգին է: [...]
(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։