« ՈՎՔԵՐ ԺԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ, ՍՆՈՏԻ ԵՆ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՎՔԵՐ ԺԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ, ՍՆՈՏԻ ԵՆ »

ԻՐԵՆԵՈՒՍ ԼՈՒԳԴՈՒՆԱՑԻ, Ընդդեմ հերետիկոսությունների, V, 2, 2 (SC 153, pp. 30-32).
 
 
[...] Ովքեր ժխտում են մարմնի փրկությունն ու վերածնունդը, սնոտի են: Եթե մարմնի համար չկա փրկություն, ուրեմն Տերը մեզ չի էլ փրկել Իր արյունով, Հաղորդության գավաթը հաղորդություն չէ Իր արյանը, իսկ հացը, որ մենք բեկում ենք, հաղորդություն չէ Իր մարմնին: Արդարև, արյունը չի կարող բխել, եթե ոչ միայն՝ երակներից, մարմնից, մարդկային ամբողջ գոյացությունից, և Բանը(*) մեզ փրկել է Իր արյամբ, որովհետև իսկապե՛ս դարձել է այս ամենը:
[...] Եվ ճի՛շտ որովհետև մենք Իր անդամներն ենք և սնվում ենք արարչության միջոցով, – արարչություն, որն Ինքն իսկ պարգևում է մեզ, ծագեցնելով արևը և տեղացնելով անձրևը, – [սրա համար է,] որ գավաթը, որն արարչությունից է քաղված, Նա հռչակեց Իր իսկ արյունը, որի շնորհիվ մեր արյունը զորանում է, և հացը, որն արարչությունից է քաղված, Նա հռչակեց Իր իսկ մարմինը, որի շնորհիվ զորանում են մեր մարմինները: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։