« ՀԱՆՁԻՆՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵԶ ՏՐՎԵԼ Է ՄԻ ՆՈՐ ԱՐԱՐՉՈՒԹՅՈՒՆ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
Սբ. Լևոն Մեծ (? - մոտ 461). « Սուրբ Ծննդյան Առաջին Ճառ » (SC 22 bis).
[...] Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ծնվելով որպես ճշմարտապես մարդ, – Նա, որ երբեք չի դադարել լինել ճշմարտապես Աստված, – Իր Անձի մեջ դրեց(1) նոր արարչության սկիզբը, և Իր ծնունդով՝ մարդկությանը տվեց հոգևոր մեկնարկ։ Ինչպիսի՞ միտք կարող է ըմբռնել այդպիսի մի խորհուրդ, ո՞վ կարող է նկարագրել այդպիսի մի շնորհ։
Անարդարությունը դառնում է անմեղություն, հնամաշությունը(2) դառնում է նորություն. օտարազգիները որդեգրվում են, և օտար ժողովուրդը տիրապետություն է ստանում ժառանգության վրա։ Ամբարիշտները դառնում են արդար, ագահներն՝ առատաձեռն, տռփասերները՝ ողջախոհ, երկրային մարդիկ՝ հոգևոր։ Որտեղի՞ց է ծնունդ առնում այդպիսի փոփոխությունը, եթե ո՛չ՝ «Բարձրյալի Աջից» (Սղմ 77, 11)։ Դա հնարավոր է, որովհետև Աստծո Որդին եկել է կործանելու սատանայի գործերը. պատվաստվեց մեզ և մեզ պատվաստեց Իրեն, այնպես՝ որ Աստծո էջքը մարդկանց աշխարհ՝ լիներ մարդու վերամբարձում Աստծո աշխարհ։ [...]
Թո՛ղ, որ աչքերդ ստանան զգալի լույսը, բայց մտքովդ փարվիր այն ճշմարիտ լույսին, «որը լուսավորում է յուրաքանչյուր մարդու, երբ գալիս է այս աշխարհ» (Հվհ 1, 9), և որի մասին Մարգարեն ասում է. «Ձեր հայացքները դեպի Նա շրջեցեք և կլուսավորվեք, շփոթված չեն մնա ձեր դեմքերը» (Սղմ 34, 6)։ Եթե իսկապես Աստծո տաճարն ենք և եթե Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ, ուրեմն այն, ինչը որ յուրաքանչյուր հավատացյալ կրում է իր հոգու մեջ, առավել արժեքավոր է, քան այն, ինչով որ նա հիանում է երկնակամարի վրա։ [...]
(1) Բառացի՝ իրագործեց։
(2) Բառացի՝ ծերությունը։