« ՆՐԱ ՄԵՋ, ՈՎ ՍԻՐՈՒՄ Է, ԲՆԱԿՎՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
Սբ. Լևոն Մեծ Պապ (390 - 461). « Աստվածահայտնության ճառ »ից.
[...] Ով ցանկանում է իմանալ, թե արդյո՞ք իր մեջ բնակվում է Աստվածը, որի մասին ասվում է. «Որքա՜ն զմայլելի է Աստված Իր սրբերի մեջ» (Սղմ 58, 36), թող որ անկեղծ քննությամբ զննի իր սրտի խորքը և ամենայն ուշադրությամբ փնտրի, թե ինչպիսի՛ խոնարհությամբ է դիմադրում հպարտությանը, ինչպիսի՛ բարյացակամությամբ է պայքարում նախանձի դեմ, ի՛նչ չափով չի տրվում շողոքորթ խոսքերին և ուրախանում է ուրիշների բարիքով. թող որ ստուգի, թե արդյոք չի՞ ցանկանում չարով պատասխանել չարին և թե նախընտրո՞ւմ է վրեժը չառնված թողնել, եթե նախատինքներ է ստանում, ավելի, քան թե կորցնի պատկերն ու նմանությունը Արարչի, Ով բոլոր մարդկանց կանչում է ճանաչելու Իրեն այն բարիքների միջոցով, որոնք առատորեն բաշխում է բոլորին, «ծագեցնելով Իր արևը չարերի ու բարիների վրա, և անձրև տեղացնելով արդարների ու անարդարների վրա» (Մտթ 5, 45)։
Իսկ որպեսզի այս փնտրտուքը չսպառվի բազմաթիվ բաների մանրակրկիտ քննության մեջ, տվյալ մարդը թող որ ինքն իրեն հարցնի, թե իր սրտի ծալքերի մեջ գտնվո՞ւմ է արդյոք մայրը բոլոր առաքինությունների. Սերը։ Եթե իր սիրտը գտնում է ամբողջովին կողմնորոշված դեպի Աստծո ու մերձավորի հանդեպ սերը, այն աստիճան, որ կամենում է, որ իր թշնամիներն էլ ստանան – նրանք նույնպես – այն բարիքները, որոնք ինքը ցանկանում է իր համար, այդ ժամանակ նա, ով գտնվում է նման տրամադրությունների մեջ, չի կարող կասկածել, որ Աստված առաջնորդում է իրեն և բնակվում է իր մեջ. և որ ինքն ընդունում է Նրան մեծապես վսեմաշուք կերպով, քանի որ ինքն իրենով չէ, որ պարծենում է, այլ՝ Տիրոջով (հմմտ. 1Կր 1, 31)։ [...]