
« ՀԱՎԱՏՔԸ ԹՈՂ ՈՐ ՎՍՏԱՀԵՑՆԻ ՔԵԶ. ՍՏԱՑԻ՛Ր ԵՐԿՆԱՅԻՆ ՀԱՑՆ ՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Խորհրդագիտական Չորրորդ ուսուցում », 1, 4-6.9.
[...] Քրիստոսն ասում էր. « Եթե չեք ուտում Մարդու Որդու մարմինը և չեք խմում Նրա արյունը, կյանքը չունեք ձեր մեջ» (Հվհ 6, 53)։ Բայց հոգևորապես չլսեցին այդ խոսքերը և հեռացան գայթակղված, մտածելով, թե Տերն իրենց հրավիրում էր մի պարզունակ ճաշի։
Հին Կտակարանում արդեն կային առաջավորության հացերը(1)։ Բայց այժմ այլևս տեղին չէ, որ ընծայվեն Հին Ուխտի հացերը։ Նոր Ուխտի մեջ կա մի երկնային Հաց և մի փրկության Գավաթ(2), որոնք սրբացնում են հոգին և մարմինը։ Արդարև, ինչպես որ հացը մարմնի համար է, այդպես էլ Բանը հոգու համար է։
Կանգ մի՛ առ, հետևաբար, հացի և գինու վրա, կարծես թե խոսքը միայն դրանց է վերաբերվում, քանի որ Վարդապետի հաստատական խոսքի համաձայն՝ խոսքը վերաբերվում է մարմնի ու արյան։ Մի կողմ թող այն, ինչը որ քեզ հուշում է զգայարանների ընկալումը. թող որ հավատքը ապահովություն ներշնչի քեզ։ Իրականությունը համից մի՛ դատիր, այլ՝ հավատքի համաձայն։ [...]
Այն, ինչը որ ուսանում ես, թող որ քեզ այս ապահովությունը տա. այն, ինչը որ երևում է իբրև հաց, հաց չէ, թեև հացի համն ունի, այլ՝ Քրիստոսի Մարմինն է. և այն, ինչը որ երևում է իբրև գինի, գինի չէ, թեև համը գինու համ է թվում, այլ՝ Քրիստոսի Արյունն է։ [...]