
« ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ »
- 01
- 02
- 03
- 04
- 05
- 06
- 07
- 08
- 09
- 10
- 11
- 12
- 13
- 14
- 15
- 16
- 17
- 18
- 19
- 20
- 21
- 22
- 23
- 24
Սբ. Կյուրեղ Երուսաղեմացի (313-350). « Մկրտական ուսուցումներ », 18, 1.28.
[...] Հարության հույսը առաքինի որևէ նախաձեռնության արմատն է։ Փոխհատուցման սպասումը հոգուն մղում է լավ վարք դրսևորելու։ Յուրաքանչյուր մշակ պատրաստ է դիմանալու հոգնությանը, եթե նախապես տեսնում է իր հոգնության փոխհատուցումը. ընդհակառակը, նրանց դեպքում, ովքեր հոգնում են առանց փոխարենը հատուցում ստանալու, մարմինն ու հոգին նվաղում են [գործի] ավարտին հասնելուց առաջ։ Մի զինվոր, որն ակնկալում է փոխհատուցում ստանալ իր մարտնչելու համար, պատրաստ է անելու դա, բայց ոչ ոք, խելքը կորցրած հրամանատարի կողմից զինվորագրվելով, պատրաստ կլինի մեռնելու նրա համար, ով իրեն ոչ մի փոխհատուցում չի առաջարկում իր ջանքի համար։
Այսպես՝ յուրաքանչյուր հոգի, ով հավատում է հարությանը, ինքն իր հետ վարվում է – իրավացիորե՛ն – հարգանքով, մինչդեռ այն հոգին, որը չի հավատում հարությանը, սահմանված է կորստի։ Ով հավատում է, որ մարմնին սպասվում է հարությունը, հարգում է իր հագուստը. խուսափում է այն կեղտոտելուց (հմմտ. Մտթ 22, 11-14)։ [...]
Սուրբ Եկեղեցին, հետևաբար, որպես կարևոր զգուշացում ուսուցանում է մեզ ննջեցյալների հարության հավատքը։ Կարևոր և խիստ անհրաժեշտ հոդված է սա, որին շատերը հակառակվում են, բայց որը հաստատված է ճշմարտության մեջ։ [...]
Սուրբ Ընդհանրական Եկեղեցու մեջ լավագույնս ուսանած և լավագույնս կրթված՝ ունենալու ենք Երկնքի Արքայությունը և ստանալու ենք հավիտենական կյանքը որպես մեր ժառանգություն։ Դրա համար ամեն ինչ կրում ենք համբերությամբ, որպեսզի Տերը շնորհի մեզ վայելել այն։ Որովհետև ինչ որ մի միջին կարգի նպատակ չէ, որ հետապնդում ենք, այլ` մանավանդ թե, մեր ջանքերի նպատակը հավիտենական կյանքն է։ Հավատքի դավանության մեջ մեզ նաև ուսուցանվում է, մեզ` քրիստոնյաներիս, «Եվ մարմնի հարությանը», այսինքն` ննջեցյալների հարությանը [վերաբերվող] հոդվածից հետո հավատալ [նաև] «հավիտենական կյանքին», որը մեր մարտնչումների նպատակն է։ [...]